«Տոնիկա» և «Ծովակ» համույթները հանդես են եկել «Սևան» քրեակատարողական հիմնարկում
օգոստոսի 25, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց վերասոցիալականացման, հասարակություն վերադառնալու և լիարժեք ինտեգրման գործընթացին նպաստելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարությամբ պարբերաբար իրականացվում են մշակութային միջոցառումներ։
Այդ միջոցառումների շրջանակում սույն թվականի օգոստոսի 25-ին ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում ՀՀ ԿԳՄՍ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը կազմակերպել էր համերգ՝ «Տոնիկա» և «Ծովակ» ավանդական երգի-պարի համույթների մասնակցությամբ։
Նմանատիպ միջոցառումների իրականացումը ևս մեկ հնարավորություն է ապահովելու անազատության մեջ գտնվող անձանց մշակութային հաղորդակցությունը և լավատեսական տրամադրվածությունը ներկայի և, առհասարակ, կյանքի հանդեպ։