Օպերատիվ

Փախուստի փորձը կանխվել է

հոկտեմբերի 08, 2014

2014թ. հոկտեմբերի 7-ին, ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Տ.-ին տեսակցության եկած նրա երկվորյակ եղբայր Ն. Տ.-ն տեսակցությունից հետո հսկիչ անցագրային կետից ստանալով անձնագիրը, ուղեկցվել է հիմնարկի վարչական շենք՝ անձը ճշտելու նպատակով, քանի որ եղբայրներն արտաքնապես շատ նման են միմյանց:

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների աչալրջության շնորհիվ դատապարտյալի փախուստի փորձը կանխվել է: Պարզվել է, որ քաղաքացի Ն. Տ.-ի փոխարեն ՔԿ հիմնարկի բնակելի գոտուց փորձել է դուրս գալ դատապարտյալ Վ. Տ.-ն, որը ենթարկվել է անձնական խուզարկության: Նրա գրպանում՝ թաշկինակի միջից, հայտնաբերվել է 220 միլիգրամ սպիտակ փոշենման զանգված:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փախուստի փորձի փաստով կատարվում է հետաքննություն: