Օպերատիվ

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

ապրիլի 18, 2025

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ ԴՆ-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։

Ապրիլի 17-ին դատապարտյալ ԴՆ-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ բուժաշխատողը ԴՆ-ին փոխանցում է կասկածելի իր։ Ըստ սահմանված կարգի՝ պահպանության և անվտանգության ապահովման բաժինների, ինչպես նաև օպերատիվ վարչության տարածքային բաժնի ծառայողները խուզարկել են ԴՆ-ի հիվանդասենյակը և հայտնաբերել բջջային հեռախոս։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բջջային հեռախոսը դատապարտյալին փոխանցել է բուժաշխատող ՏՄ-ն՝ այն ստանալով դեռևս չպարզված քաղաքացուց։

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։