Կրթական
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ ղեկավար Արտակ Կիրակոսյանը «Աբովյան» ՔԿՀ-ում անցկացրել է երկօրյա դասընթաց
սեպտեմբերի 25, 2024
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Արտակ Կիրակոսյանն ազատազրկված կանանց համար անցկացրել է երկօրյա դասընթաց՝ «Կոնֆլիկտների զարգացումը և կառավարումը» թեմայով։
Դասընթացին ներկայացվել են կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառները, դրանց կանխարգելման ու հաղթահարման ուղիները։ Դասընթացը մեծ հետաքրքրություն է առաջացրել ազատազրկված կանանց շրջանում: Արտակ Կիրակոսյանը հարցուպատասխանների միջոցով վերլուծել է նրանց հետաքրքրող առանձին դեպքերը, իսկ ավարտին թեմայի վերաբերյալ գրքեր նվիրել հիմնարկի գրադարանին։