«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանը դասընթացներ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում
հուլիսի 25, 2025
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն, հաշտարար Արտակ Կիրակոսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի համար, ինչպես նաև «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար անցկացրել է «Կոնֆլիկտների կառավարում» դասընթացը։
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին դասընթացավարը, ի թիվս այլնի, ներկայացրել է կոնֆլիկտի խորացման փուլերը, տարբեր փուլերում միջամտության հնարավորությունները և տեխնիկաները։ Քննարկվել են նաև ծառայության ժամանակ առաջացող կոնկրետ իրավիճակներ, դրանց լուծման հնարավոր տարբերակները։
Ազատազրկված անձանց համար անցկացվել են երկօրյա դասընթացներ, որոնց ընթացքում Արտակ Կիրակոսյանը խոսել է կոնֆլիկտների առաջացման հիմնական պատճառների, դրանց կանխարգելման ու հաղթահարման ուղիների մասին։
Դասընթացների ավարտին Արտակ Կիրակոսյանի կողմից հավաստագրեր են հանձնվել մասնակից ազատազրկված անձանց։