Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով դասախոսություն ՔԿԾ-ում
մայիսի 27, 2019
Մայիսի 27-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման» միջոցառումների շրջանակներում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով դասախոսություն, որը վարեցին փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը և փ/ծ փոխգնդապետ Կ. Սահակյանը:
Դասախոսության նպատակն էր բարձրացնել քրեակատարողական ծառայողների տեսական և գործնական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև պատրաստվածության աստիճանը արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ։
Ներկայացվեցին արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ աշխատակիցների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, մասնավորապես ազդարարման համակարգերի, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների տարհանման, տրանսպորտային միջոցներով ապահովման, ուղեկցման, տեղափոխման և պատսպարման առանձնահատկությունները:
Դասախոսության ավարտին Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը շնորհակալություն հայտնեց ԱԻՆ աշխատակիցներին անհրաժեշտ տեղեկատվությամբ հագեցած դասախոսության և քրեակատարողական ծառայության աշխատակիցների հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար:
Վերոնշյալ միջոցառումների շրջանակներում ԱԻՆ փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անցկացվել են տեսական ու գործնական պարապմունքներ նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում:
Նմանօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: