Քաղաքացիների հերթական ընդունելությունը
հուլիսի 26, 2018
Յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի Քրեակատարողական ծառայությունում, ըստ կարգի, կազմակերպվում է ընդունելություն նախապես հերթագրված քաղաքացիների համար:
Հուլիսի 26-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ իրականացվեց հերթական հանդիպումը քաղաքացիների հետ:
Ընդունելության եկած անձանց հարցերն ու խնդրանքները տարաբնույթ էին: Հիմնական դիմում-խնդրանքները կապված էին դատապարտյալների առողջական խնդիրների, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման հարցերի հետ: Քաղաքացիները դիմեցին նաև քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու խնդրանքով:
Ա. Մխոյանը, լսելով յուրաքանչյուրին, տվեց հստակ պարզաբանումներ, խորհուրդներ և մանրամասն ծանոթացրեց խնդիրների լուծման ընթացակարգերին, իսկ այն հարցերի համար, որոնց լուծումը պահանջում է որոշակի ժամանակահատված, տվեց համապատասխան հանձնարարականներ: