ՔԿԾ կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողներն ու հոգեբանները մասնակցում են դրական ծնողավարմանն ուղղված հատուկ մշակված դասընթացներին
փետրվարի 28, 2025
ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության համագործակցությամբ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է «Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության աշխատակիցների և հանցագործություն կատարած անձանց կարողությունների զարգացում» ենթածրագիրը։
Նշյալ ենթածրագրի շրջանակներում փետրվարի 20-ից մեկնարկել են դրական ծնողավարմանն ուղղված հատուկ մշակված դասընթացներ, որոնց մասնակցում են նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողներն ու հոգեբանները։
Փետրվարի 27-ին դասընթացին հետևել է Քրեակատարողական ծառայության պետի խորհրդական Անուշ Դանոյանը, որն իր խոսքում կարևորել է նմանատիպ մասնագիտական դասընթացների անցկացումը անհրաժեշտ հմտությունները զարգացնելու և կատարելագործելու համատեքստում։
Դասընթացները հաջողությամբ ավարտած մասնագետները քրեակատարողական հիմնարկներում բռնության՝ մասնավորապես ընտանեկան բռնության համար դատապարտված անձանց հետ իրականացնելու են «Ծնողավարման հմտություններ» դասընթացը։