Օպերատիվ
Քրեակատարողական ծառայողը գումարի դիմաց փորձել է ոգելից խմիչք փոխանցել
նոյեմբերի 29, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, 2021 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, զննության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակցին պատկանող պոլիէթիլենային տոպրակը:
Զննությամբ տոպրակում հայտնաբերվել են 5 հատ 0,5 լիտր տարողությամբ տարաներ՝ լցված ալկոհոլին բնորոշ հոտ ունեցող մուգ հեղուկով:
Ըստ վերոնշյալ աշխատակցի հայտարարության՝ տարաների մեջ վիսկի է եղել, որը նա գումարի դիմաց պետք է փոխանցեր ազատազրկված անձանցից մեկին:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե: