Օպերատիվ

Քրեակատարողական ծառայողները կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումը

հունվարի 04, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հունվարի 4-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, պահպանության ապահովման բաժնի ծառայողի կողմից հնարավոր ներնետման մասին տեղեկություն ստանալուց հետո իրականացրել են տարածքի զննություն: 

Տեղազննության արդյունքում հիմնարկի դիտաշտարակներից երկուսի միջնամասում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել շագանակագույն և բյուրեղանման կասկածելի զանգվածներ, 4 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ և USB լար: