Պաշտոնական

Քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն

հունիսի 18, 2021

Քրեակատարողական ծառայողները քաղաքական որևէ գործընթացում ներգրավված չեն, իսկ ներգրավվածության վերաբերյալ տարածված տեղեկություններն անհիմն են։

Մամուլում ստահոդ, չփաստարկված լուրեր տարածողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ Քրեակատարողական ծառայությանը ներքաղաքական գործընթացներում ներքաշելու և մտացածին գործողություններ վերագրելու փորձերից: