Օպերատիվ

Քրեակատարողական ծառայողներն ու Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն իրականացրել են համատեղ միջոցառումներ թմրանյութերի հայտնաբերման ուղղությամբ

մայիսի 29, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ իրականացվելու է թմրամիջոցների ներթափանցման փորձ հիմնարկ: Իրացնելով նշված տվյալները՝ «Արմավիր» ՔԿՀ-ի, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ բաժինների ծառայողները մայիսի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, համատեղ իրականացրել են միջոցառումներ և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով Արարատի մարզում ձերբակալել են քաղաքացիներ Է.Բ-ին և Վ.Փ.-ին ու վերջինիս կողմից վարած ավտոմեքենայով տեղափոխել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կենտրոնական բաժին: 

Է.Բ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված 0,62 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև՝ գաղտնի փականով ծալովի դանակ:

Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, նշված ավտոմեքենայի զննության ընթացքում վարորդը՝ Վ.Փ.-ն, ուղևորի նստատեղի հետնամասից ներկայացրել է ընդհանուր 0,8 գրամ քաշով, «B8» գրառմամբ սուբուտեքս թմրամիջոցի 2 դեղահաբ, ինչպես նաև պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված, ընդհանուր 1,5 գրամ քաշով, մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված և 3,5 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, սև, կոշտ զանգված: 

Վարորդ Վ.Փ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածները պատկանում են ուղևոր Է.Բ.-ին, վերջինս նույնպես հայտարարել է, որ Վ.Փ.-ն տեղյակ չի եղել նշված փաթեթներից, և դրանք պատկանում են իրեն: 

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։