Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության` 2017թվականին կատարված աշխատանքների ամփոփում

փետրվարի 06, 2018

Փետրվարի 5-ին Քրեակատարողական ծառայությունն ամփոփեց 2017 թվականին կատարված աշխատանքները:

Ներկաներին նախ ամփոփ ներկայացվեցին հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները, տրվեցին գնահատականներ և հանձնարարականներ:

Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանն էլ իր խոսքում, անդրադառնալով ծառայության աշխատանքների առաջնահերթություններին, կարևորեց կոռուպցիայի դեմ տարվող աշխատանքների շարունակականության ապահովումը, հանձնարարեց անմիջական ուշադրության կենտրոնում պահել հիմնարկներում դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքները` կանխելով ինքնավնասումների փորձերը, նվազագույնի հասցնելով հացադուլների վիճակագրությունը:

Կարևորվեց նաև Ծառայության օպերատիվ բաժինների գործունեության ակտիվացման խնդիրը, ներառյալ` փախուստի փորձերի, ինչպես նաև արգելված իրերի ներթափանցման բացառումը:

Հանդիպման վերջում նախանշվեցին 2018թ. կատարվելիք աշխատանքները: