Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության անձնակազմին ներկայացվել է կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի նորանշանակ պետը

հունվարի 31, 2024

Այսօր՝ հունվարի 31-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը Ծառայության կենտրոնական մարմնում անձնակազմին է ներկայացրել անվտանգության ապահովման բաժնի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանին։

Ամբակում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նախկին պետ, արդարադատության գնդապետ Կարեն Խաչատրյանին Քրեակատարողական ծառայությունում երկարամյա աշխատանքի համար։ 

Շնորհավորելով Գևորգ Հովհաննիսյանին՝ ծառայության պետը նշել է, որ ոլորտում սպասվող բարեփոխումների շրջանակներում ուրվագծվելու են անվտանգության ապահովման բաժնի նոր խնդիրներն ու պահանջները, և նորանշանակ պետի գլխավորությամբ բաժինը պետք է արդյունավետ իրականացնի դրանք։ 

Գևորգ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ կձեռնարկվեն գործուն քայլեր՝ նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար։