Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մասնակցեցին համապետական շաբաթօրյակին

սեպտեմբերի 08, 2018

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը: Հետամուտ լինելով Հայաստանը բոլորի համար մաքուր և գրավիչ դարձնելու ժամանակի որդեգրած քաղաքականությանը և ընդառաջ գնալով Մաքուր Հայաստան ծրագրին՝ այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացրին ծառայության շենքի, հարակից տարածքի մաքրության և բարեկարգման աշխատանքներ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շաբաթօրյակի շրջանակներում ևս կատարվեցին տարածքի բարեկարգման և մաքրման աշխատանքներ: