Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ
դեկտեմբերի 28, 2018
Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ, հայրենակիցներ.
Այս տարի Ամանորը դիմավորում ենք փաստացի նոր Հայաստանում, նորովի, նոր սպասելիքներով և հույսերով: Ավարտվող տարվա պատմական իրադարձությունները վստահեցրին, որ վաղվա օրն ապրելու ենք մի երկրում, որտեղ արդարությունը պետք է հաղթի ոչ միայն օրենքներով, այլև մեզնից յուրաքանչուրիս նկրտումով, նպատակասլացությամբ ու անհատական արդարամտությամբ:
Իմ սրտի բաղձանքն է մեր երկրում բոլորիդ տեսնել անձնական և համամարդկային ջերմությամբ, երջանկությամբ ու խաղաղությամբ շրջապատված: Նորակերտ պատմություն ապրող մեր հայրենիքում գալիք տարին թող լինի ընդգծված ողջամտության, հաղթանակած պայքարների, հոգևոր և միջանձնային ներդաշնակության տարի:
Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ հույսի, հավատի և սիրո զգացումներով լի տարի:
Շնորհավորանքներս եմ հղում նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ազատազրկված անձանց՝ մաղթելով համբերատարություն: