Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

դեկտեմբերի 31, 2025

Հարգելի՛ գործընկերներ, հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Տարեմուտը լավ առիթ է՝ հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին, գնահատելու կատարված աշխատանքը և նոր հույսերով ու նպատակներով նայելու առաջ։

Ցանկանում եմ Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին մաղթել առողջություն, տոկունություն և հաջողություններ իրենց պատասխանատու ծառայության ընթացքում՝ մշտապես դրսևորելով բարեխղճություն, բարձր պրոֆեսիոնալիզմ և նվիրում։ Թող Ձեր արդյունավետ աշխատանքը նպաստի համակարգի զարգացմանը, իսկ ընտանիքները լինեն ձեր ուժի ու ներշնչանքի աղբյուրը։

Շնորհավորում եմ նաև ազատությունից զրկված անձանց՝ մաղթելով տոկունություն և հույս։ Թող Նոր տարին լինի վերաիմաստավորման և նոր հնարավորությունների սկիզբ։

Իմ բարեմաղթանքներն եմ հղում նաև քրեակատարողական համակարգի վետերաններին՝ շնորհակալություն հայտնելով նրանց տարիների անմնացորդ ծառայության, փորձի և արժեքների փոխանցման համար։ Ձեր ներդրումը համակարգի կայացման գործում անգնահատելի է։

Թող գալիք տարին յուրաքանչյուրիս բերի խաղաղություն, առողջություն, ընտանեկան ջերմություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Թող մեր աշխատանքը շարունակաբար ուղղված լինի մարդասիրության, արդարության և օրինականության արժեքների ամրապնդմանը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։