Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

դեկտեմբերի 30, 2021

Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ, հայրենակիցներ։

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին հատկապես երեք տարիները ճակատագրական էին մեր երկրի համար բոլոր առումներով։ Մեզ տրվեցին և դեռ տրվում են այնպիսի մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար շատ կարևոր են ազգային միասնականությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելու տոկունությունը, անշահախնդիր դիմակայությունը բոլոր դժվարություններին և այս ամենին անշեղորեն ածանցվող համբերատարությունը։ 

Սիրելի՛ հայ ժողովուրդ, վստահ եմ, որ մեր յուրաքանչյուրիս անմիջական մասնակցությամբ և հայրենանվեր գործունեությամբ մոտ ապագայում մեր երկիրը  կդառնա հենց այն ամուր և հաղթանակած հայրենիքը, որի մասին երազում ենք բոլորս, իսկ հաղթանակների համար մեզ հարկավոր են առողջ, խելացի, անձնվեր ու բանիմաց սերունդներ։ Արդ, շնորհավորում եմ հայ ազգի, Հայոց աշխարհը պաշտպանող քաջարի ու նվիրյալ զինվորների Ամանորը, մաղթանքս ու ցանկությունս է բոլորին տեսնել առողջ, երջանիկ, նպատակասլաց, հույսով և լավատեսությամբ լի, ու թող գալիք տարին ձեր կյանքում բացի նոր էջ՝ հագեցած անձնական և գործնական ձեռքբերումներով, հաղթանակներով, մտահղացումների իրականացմամբ ու համարձակ վերելքներով։

Շնորհավորում եմ նաև անազատության մեջ գտնվող անձանց՝ մաղթելով նրանց շուտափույթ ազատում և փորձություններից հեռու կյանքի հետագա ընթացք։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։