Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետը ընդունել է ԹՊԻՀ Վաշինգտոնյան գրասենյակի քրեակատարողական ոլորտի ավագ փորձագետ Ռիչարդ Չերվինսկուն

օգոստոսի 19, 2022

2022 թվականի օգոստոսի 17-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանն ընդունել է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության Վաշինգտոնյան գրասենյակի քրեակատարողական ոլորտի ավագ փորձագետ Ռիչարդ Չերվինսկուն: Հանդիպումն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի միջև քրեակատարողական հիմնարկների բարեփոխումներին ուղղված համագործակցության շրջանակներում: Նպատակն է կատարել քրեակատարողական համակարգի կարիքների գնահատում, ինչը թույլ կտա իրականացնել հետագա թիրախային միջոցառումները:

Պարոն Չերվինսկին շնորհավորել է Ծառայության պետին գեներալ-մայորի կոչում ստանալու կապակցությամբ, Սերգեյ Ատոմյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի քրեակատարողական համակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար, այնուհետև ներկայացրել է ոլորտի բարելավմանն ուղղված ռազմավարության հիմնական սկզբունքները և կարիքները, պատասխանել փորձագետին հետաքրքրող հարցերին:

Նույն օրը Ռ․ Չերվինսկին հանդիպել է նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ ծանոթանալու յուրաքանչյուր բաժնի գործառույթներին և կատարելու այդ գործառույթներից բխող խնդիրների և կարիքների գնահատում: 

Համագործակցության շրջանակներում Վաշինգտոնյան և ԱՄՆ դեսպանատան համապատասխան գրասենյակների կողմից նախատեսում են նաև այցելություններ ՀՀ ԱՆ «Արմավիր», «Աբովյան», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: