Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության ՍՀԻԱ բաժնի գլխավոր հոգեբանը ԵՊՀ-ում մասնակցել է «Հոգեբանն աշխատաշուկայում» կոնֆերանսին

նոյեմբերի 27, 2024

Նոյեմբերի 26-ին Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հոգեբանն աշխատաշուկայում» կոնֆերանս։ 

Կոնֆերանսին մասնակցել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան Ցողիկ Ալեքսանյանը՝ հոգեբանության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին ներկայացնելով քրեակատարողական ոլորտը, ազատությունից զրկված անձանց շրջանում հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները, հոգեբանի դերն ու կարևորությունը։ 

Ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել իրենց համար նոր բնագավառի նկատմամբ և ցանկություն հայտնել ուսումնասիրել նաև քրեակատարողական ոլորտը՝ որպես հնարավոր մասնագիտական աշխատանք դիտարկելու համար։ 

Կոնֆերանսին, բացի Քրեակատարողական ծառայությունից, իրենց զեկույցներով հանդես են եկել նաև Հայկական կարմիր խաչի ընկերության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի, «Ուղեկից» և «Կտուրի տակ» հոգեբանական կենտրոնների ներկայացուցիչները։