Պաշտոնական

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն

հունվարի 23, 2026

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր», «Վանաձոր», «Արթիկ» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման բաժնի մասնագետների թափուր հաստիքները համալրելու համար։

Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել 30 տարեկանը։

Մրցույթին, առանց վերոնշյալ տարիքային սահմանափակման, կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները,այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները:

Պարտականություններ

  • Ապահովել կալանավորված անձանց և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց պահպանությունը և հսկողությունը,
  • Ապահովել դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը դատարաններ և վարութային գործողությունների կատարման վայրեր, ըստ անհրաժեշտության նշված վայրերում իրականացնել վերջիններիս պահպանությունն ու հսկողությունը,
  • Օրենքով սահմանված դեպքերում կալանավորված անձանց և/կամ դատապարտյալների մեկնումների ընթացքում ապահովել նրանց ուղեկցորդումները և պահպանությունը,
  • Ապահովել վերասոցիալականացման միջոցառումների իրականացման վայրեր դատապարտյալների ուղեկցորդումները և պահպանությունը:

Պահանջներ

  • Առնվազն միջնակարգ կրթություն,
  • Աշխատանքային փորձ չի պահանջվում,
  • Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված,
  • Ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հերթափոխային կամ հնգօրյա

Պաշտոն զբաղեցնող ծառայողները՝

  • Ամսական ստանում են համապատասխան հավելումներ, ատեստավորման արդյունքներով հնարավորություն ունեն ստանալ լրացուցիչ հավելավճար մինչև 200․000 ՀՀ դրամի չափով,
  • Ծառայության անցկացման վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակմակերես չունեցող ծառայողներն ապահովվում են վարձակալված բնակարանի դիմաց դրամական փոխհատուցմամբ,
  • Ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում,
  • Ծառայողներն ունեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն,
  • Օրենքով սահմանված անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում ձեռք է բերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք (այդ թվում միջնակարգ կրթություն ունեցող և համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք),
  • Ծառայությունից արձակվող և հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) ծառայողներն օգտվում են չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից,
  • Ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով` ամուսնության կամ տարերային աղետի հետևանքով նրան սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ նրա կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում։

Մանրամասները՝ այստեղ։