Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու մասին
մարտի 17, 2023
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի իրավաբանական բաժնի ավագ իրավաբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի մարտի 22 -ը ներառյալ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Հիմնական աշխատավարձը 221․312 ՀՀ դրամ է:
Մանրամասներն՝ այստեղ
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ավագ մասնագետի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի մարտի 21-ը ներառյալ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Հիմնական աշխատավարձը 221․312 ՀՀ դրամ է:
Մանրամասներն՝ այստեղ
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռախոսահամար՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer@penitentiary.am):