Օպերատիվ

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողականորեն պայքարել անօրինական երևույթների դեմ

մայիսի 02, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ կալանավորված անձ Հ. Մ.-ի հետ տեսակցության ընթացքում վերջինիս փաստաբանը նրան է փոխանցելու արգելված իրեր:   

Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով ապրիլի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նշյալ կալանավորված անձը փաստաբան Ն. Մ.-ի հետ տեսակցության ավարտից հետո մետաղորսիչ սարքի միջոցով ենթարկվել է անձնական զննության:  Զննության արդյունքում Հ. Մ.-ի սպորտային համազգեստի գրպանից հայտնաբերվել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք, իսկ ձեռքի թղթապանակից՝ 2 բջջային հեռախոս, USB լարև wi-fi սարք:

Կալանավորված անձ Հ. Մ.-ն գրավոր հայտնել է, որ նշված արգելված իրերն իր խնդրանքով հիմնարկ է բերել և իրեն փոխանցել փաստաբանը: 

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ 

օրինական ուժի մեջ մտած դատավճռով: