Պաշտոնական

Քրեակատարողական ծառայությունում 2017 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն

հուլիսի 24, 2017

Քրեակատարողական ծառայությունում 01.07.2017թ. դրությամբ գործում է 2315 հաստիքային միավոր:

01.07.2017թ. դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է 3792 անձ, ինչը 103-ով պակաս է 2016թ. նույն ժամանակահատվածից: (2016թ. 3895 անձ), որից՝

– կալանավորված անձ՝   1234   (2016թ. 1-ին կիս.՝   1171),

– դատապարտյալ՝          2558   (2016թ. 1-ին կիս.՝   2724),

01.07.2017թ. դրությամբ ազատվել է 755  անձ (2016թ. 1-ին կիս.՝ 670 ), որից՝

– պայմանական վաղաժամկետ՝ 55  անձ (2016թ. 1-ին կիս.՝ 57 ),

– հիվանդության պատճառով 5 դատապարտյալ (2016թ. 1-ին կիս.՝ 2)

– մահացել է 9 անձ,  որից՝   (2016թ. 1-ին կիս.՝ 15 անձ)

քաղաք. բուժհաստ. 3 դեպք (2016թ. 1-ին կիս.՝ դեպք)

ՔԿ հիմնարկներում 6 դեպք (2016թ. 1-ին կիս.՝ 9 դեպք)

ինքնասպանության 1 դեպք (2016թ. 1-ին կիս.` 4)

– հետագա պատիժը կրելու նպատակով ՀՀ է տեղափոխվել 6 դատապարտյալ (2016թ. 1-ին կիս.` 5)

– Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվել են 21 անձինք (2016թ` 9)

2017թ. 1-ին կիսամյակում քրեակատարողական հիմնարկներում կատարված հանցագործությունների դեպքերով հարուցվել է29 քրեական գործ, ինչը 6-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից (2016թ. 1-ին կիս.՝ 35):

23 դեպքերով քրգործերը հարուցվել են հիմնարկների կողմից (2016թ. 1-ին կիս.՝ 20):

Քրեակատարողական հիմնարկներում կատարված բազմաբնույթ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են.

ա) ոգելից խմիչք  604.4  լ, (2016թ. 1-ին կիս.՝ 841.52լ.)

բ) թմրամիջոցներ 102.52443 գ    (2016թ. 1-ին կիս.՝ 147.244 գ)

գ) կտրող-ծակող գործիքներ 1014 միավոր, (2016թ. 1-ին կիս.՝ 1586, 572-ով ավել)

դ) դրամ և արժեքավոր իրեր 308.500 ՀՀ դրամ (2016թ. 1-ին կիս.՝   187.000 ՀՀ դրամ/ 30 եվրո),

ե) բջջային հեռախոս  926  հատ (2016թ. 1-ին կիս.՝ 1137, 211-ով ավել):

Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում կարգապահական տույժերի են ենթարկվել 1197 կալանավորված անձինք և դատապարտյալներ, ինչը 119-ով պակաս է 2016թ. նույն ժամանակահատվածից,  խրախուսվել  են 55-ը (2016թ. 1-ին կիս.՝ 45):

Ռիսկային հաշվառման են վերցվել 85 դատապարտյալ (2016թ. 1-ին կիս.՝ 129):

01.07.2017թ. դրությամբ ՝

– ստացիոնար բուժում է ստացել 365  անձ, ինչը 198-ով պակաս է 2016 թվականի նույն ժամանակահատվածից (2016թ. 563),

– ամբուլատոր ընդունելություն՝ 74941 անձ,  ինչը 27339-ով ավել է 2016 թվականի նույն ժամանակահատվածից (2016թ՝ 47602),

– տուբերկուլյոզով հիվանդներ՝ 24,  ինչը 1-ով պակաս է 2016 թվականի նույն ժամանակահատվածից (2016թ.՝ 25),

Քաղաքացիական հիվանդանոցներ են տեղափոխվել 821 անձ, ինչը 325 դեպքով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ  (2016թ. 1-ին  կիս.՝ 496):

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է թվով 141 ծառայողական քննություն (16-ը՝ ՆԱԲ-ի կողմից, 125-ը՝ ՔԿՀ-ի):

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 55 ուսումնասիրություն (2016թ. 1-ին կիս.՝ 46), որից 17-ը ստուգայցերի շրջանակում:

Անցկացված ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքում 67 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության (2016թ. 1-ին կիս.՝ 58):

Խրախուսվել են 238 քրեակատարողական ծառայողներ (2016թ. 1-ին կիս.՝ 92),

2017 թվականի առաջին կիսամյակում վերապատրաստում են անցել քրեակատարողական 737 ծառայողներ, հատուկ ուսուցում՝ 1281 (2016 թվականի 1-ին կիս.  վերապատրաստում՝ 236 և հատուկ ուսուցում՝ 1282):

Հաշվետու ժամանակահատվածում 2 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ (2016թ. 1-ին կիս.՝ 3), 8 ծառայողի լիազորությունները դադարեցվել են (2015թ. 1-ին կիս.՝ 7):

Գրանցվել է ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման 9 դեպք, որից 4-ը՝   «Հրազդան»  ՔԿՀ-ում, 2-ը՝ «Սևան» ՔԿՀ-ում, 2-ը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, 1-ը՝ «Կոշ» ՔԿՀ-ում (2016թ. 1-ին կիս.՝  դեպք):

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 387 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում (2016թ. 1-ին կիս.՝ 431), այդ թվում՝ այլ գործատուների մոտ: Ինքնագործ միավորումներում ընդգրկվել 175-ը (2017թ. 1-ին կիս.՝ 203): Իրացվել է 107 դատապարտյալի կրթական իրավունքը, ինչպես հանրակրթական, մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական (2016թ. 1-ին կիս.՝ 118):

Նույնականացման քարտեր և անձնագրեր տրամադրվել է 89 անձի (2016թ. 1-ին կիս.՝ 76):

2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի 2015թ. հունիսի 8-ի թիվ 143-Լ հրամանի համաձայն քրեակատարողական վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվել են թվով 29 ստուգայցեր (2016թ. 1-ին կիս.՝  19 ստուգայց):

Ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումներով ՔԿ հիմնարկների պետերին տրվել են թվով 4 հանձնարարականներ և ցուցումներ` հայտնաբերված թերությունները վերացնելու և աշխատանքների արդյունք ավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Իրականացվել է 1 ծառայողական քննություն:

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 266 զանգ (2016թ. 1-ին կիս.՝ 270), որոնցից 237-ը եղել են տեղեկատվական բնույթի, 29-ով իրականացվել են ուսումնասիրություններ:

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատանքային գործունեությանը հայաստանյան տպագիր մամուլը և էլեկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են շուրջ 350 անգամ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ:

Զանգվածային լրատվամիջոցների, հեռուստաընկերությունների և հասարակական կազմակերպությունների հարցումներին հանրային կապերի բաժնի կողմից տրվել է 40 գրավոր պատասխան:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջում զետեղվել են վարչության գործունեությունը լուսաբանող 60 պաշտոնական և օպերատիվ հրապարակումներ:

2017 թվականի առաջին կիսամյակի   ընթացքում կազմակերպվել է քաղաքացիների թվով 14ընդունելություն, որոնց կողմից բարձրացված խնդիրներին տրվել են օրենսդրության պահանջներին համապատասխան լուծումներ:

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծառայության նախաձեռնությամբ ՀՀ կառավարության 18.05.2017թ. թիվ 542-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ   1182-Ն որոշման մեջ, որով հստակեցվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովումը, անհրաժեշտ կալորիականության պահպանումը, ինչպես նաև սննդանյութերի և էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:

Իրականացվող վարչարարության պարզեցման նպատակով ծառայության նախաձեռնությամբ 2017թ. փետրվարի 9-ին փոփոխություններ և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 03.08.2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ, որի ադյունքում սահմանվել է  տեսակցությունների տրամադրման դիմումները հիմնարկի պետի բացակայության դեպքում պետի տեղակալի կողմից քննարկելու իրավական հնարավորություն ևս:

Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2231 հոդվածի պահանջները՝ 27.04.2017թ. քրեակատարողական վարչության պետի թիվ 51-Լ հրամանով հաստատվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման գործով վարույթի ընթացքում կազմվող փաստաթղթերի օրինակելի ձևերը և պատշաճ կերպով տրամադրվել քրեակատարողական հիմնարկներին:

Մշակվել և 23.05.2017թ. Ե40/7-2431 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվել է.

ա) Վերացնել առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանց կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու օրենսդրական արգելքը,

բ) ուղղիչ հիմնարկը որոշելիս դատապարտյալին հնարավորինս տեղաբաշխել իր նախկին մշտական բնակության վայրին մոտ գտնվող ուղղիչ հիմնարկ:

  1. Մշակվել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով, ի թիվս այլ կարգավորումների, առաջարկվել է.

ա) Հանել կալանավորված անձին քրեակատարողական հիմնարկ ընդունելու համար ձերբակալելու մասին արձանագրության առկայության պարտադիր լինելու վերաբերյալ իրավանորմը, նաև հստակեցնել անձնագրի բացակայության դեպքում անձը հավաստող այլ փաստաթղթերի հասկացությունը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.12.1999 թվականի թիվ 767 որոշումը,

բ) կալանավորվածներին պահելու վայր ընդունվող կալանավորված անձին և ուղղիչ հիմնարկ ընդունվող դատապարտյալին չենթարկել կրկնակի մատնադրոշման և լուսանկարման,  եթե տվյալ կալանավորի կամ դատապարտյալի անձնական գործում արդեն իսկ առկա են մատնադրոշման քարտը և լուսանկարը,

գ) փաստաբանների, պաշտպանների և քրեական վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչների աշխատանքի կազմակերման համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով վերջիններիս թույլատրել քրեակատարողական հիմնարկ մուտք գործել համակարգչով,

դ) հստակեցնել կալանավորված անձին կամ դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ փոխադրելու դեպքում նրա հետ պարտադիր փոխադրման ենթակա անձնական գույքի բաղադրատարրերը, ինչպես նաև վերջիններիս պատկանող մեծածավալ գույքը իրենց ֆինանսական միջոցների հաշվին փոխադրելու կամ լիազորված անձանց փոխանցելու կարգն ու պայմանները:

  1. ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 6-ի թիվ 825-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մաuին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծով նախատեսվում է հոգեմետ նյութերը և թմրամիջոցները պահել չհրկիզվող պահարանում: Նախագիծը գտնվում է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ լրամշակման փուլում:
  2. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
  3. Եվրոպայի Խորհրդի կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար արդեն իսկ ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնց տեղադրման նպատակով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել բոլոր 11 ՔԿ հիմնարկներում («Երևան-Կենտրոն», «Աբովյան» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում աշխատանքները գտնվում են ավարտական փուլում):
  4. Նույն ծրագրի շրջանակներում 2017թ. հունվար-հունիս ամիսներին կազմակերպվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումների աշխատակիցների` մարդու իրավունքների և բժշկական էթիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ:
  5. Ավարտին է հասցվել քրեակատարողական ծառայության և Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամիմիջև կնքված պայմանագրերի շրջանակներում 10քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիրը: Պայմանագրի շրջանակներում «Արմավիր» ՔԿ հիմնարկում դեռևս իրականացվում են շինարարական աշխատանքներ, իսկ էներգախնայողության ծրագրի գործարկման ժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 15-ը:
  6. 2016 թվականին քրեակատարողական ծառայության կողմից իրականացված խնայողականության քաղաքականության արդյունքում տնտեսված դրամական միջոցներով իրականացվում է անվտանգության ապահովման համակարգերի, ինքնապաշտպանական և հատուկ միջոցների ձեռքբերում:
  7. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց կենցաղային պայմանները բարելավելու նպատակով բոլոր քրեակատարողական հիմնարկներում մշտապես կատարվում են ԷլԷներգիայի և ջրամատակարարման համակարգերի անսարքությունների վերանորոգման կամ փոխարինման աշխատանքներ:

2017թ. 1-ին կիսամյակի ընթացքում շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել բոլոր քրեակատարողական հիմնարկներում:

Ստորև ներկայացվում են կատարված աշխատանքներից առավել մեծածավալները՝

«Նուբարաշեն» ՔԿՀ

Աշխատանքներ են իրականացվում արտաքին ջրամատակարաման և ջրահեռացման ցանցերի մասնակի վերանորոգման ուղղությամբ:

Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել մի շարք բանտախցերում և սանհանգույցներում:

Վերանորոգվել և հարդարվել է պահպանության մասնաշենքը:

Մասնակի վերանորոգվել և հարդարվել է ռեժիմային գոտու մուտքի պահակակետը:

«Վարդաշեն» ՔԿՀ

Վերանորոգվել և հարդարվել են մեկուսարանի բանտախցերի մեծ մասը, միջանցքներն ու աստիճանավանդակը:

Վերանորոգվել է զբոսահրապարակը:

Հարդարվել է խոհանոցային հատվածի միջանցքը:

Ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել ռեժիմային մասնաշենքի բանտախցերում:

«Կոշ» ՔԿՀ – ում

Քայքայված հիմքերի պատճառով երկու տեղամասում  քանդված արգելագոտու պարիսպը սեղմ ժամկետում վերակառուցվել և ամրացվել է:

Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ճաշարանի մասնաշենքի սանհանգույցում:

Մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել հանրակացարաններում:

«Արթիկ» ՔԿՀ

Վերանորոգման և հարդարման աշխատանքներ են իրականացվել  բնակելի գոտու բանտախցերում, սանհանգույցներում և միջանցքներում:

Հիմնովին վերանորոգվել է ճաշապատրաստման արտադրամասը:

«Վանաձոր» ՔԿՀ

Կապիտալ վերանորոգվել են երկարատև տեսակցության երկու սենյակները և դեղատունը: Հարդարվել են ճաշարանային մասնաշենքը, ռեժիմային մասնաշենքի միջանցքները: Ընդհանուր ջեռուցման համակարգին է միացվել ճաշարանի մասնաշենքը և գրադարանը:

Ընթացիկ վերանորոգվել են  խցերը և միջանցքները:

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆՆ ԵՎ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվել են ընդհանուր առմաբ 78 մարզական միջոցառումներ: Անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի, բիլիարդի   հիմնարկային առաջնություններ: Դատապարտյալների շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի դրսևորման, ինչպես նաև զբաղվածության, անձնական, մշակութային, կրթական զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվել են հետևյալ միջոցառումները`

  1. Փետրվարի 6-ին և 7-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկում ՀՀ շախմատի ֆեդերացիայի և Քրեակատարողական ծառայության կողմից անցկացվել է արագ շախմատի մրցաշար:
  2. 07.04.2017թ. «Արմավիր» ՔԿ հիմնարկում դատապարտյալները և հիմնարկի աշխատակիցները կատարել են ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ:
  3. 08.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային օրվա կապակցությամբ  «Ակունք» ազգագրական համույթի կողմից կազմակերպվել է բարեգործական համերգ:
  4. 10.03.2017թ. «Աբովյան» ՔԿ հիմնարկում կանանց միջազգային տոնի կապակցությամբ ցուցադրել են ‹‹Լույս առանց աչքերի›› և ‹‹Շնորհակալություն հայրիկ›› գեղարվեստական կինոնկարները,
  5. «Աբովյան» ՔԿ հիմնարկում  գործող  Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը դատապարտյալների համար իրականացնում է մասնագիտական  ուսուցում` համակարգչի շահագործում: 2016-2017թթ ուս. տարում ընդգրկված են եղել 10 կին դատապարտյալներ, որից  9 ստացել են ավարտական վկայականներ:
  6. 10.05.2017թ. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» ՔԿ հիմնարկում աջակցությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացի երրորդ փուլի ավարտական դասը: Միջոցառման ավարտին մասնակից թվով 11 դատապարտյալների շնորհվել են ավարտական վկայականներ:
  7. Երկրապահ կամավորականների միությունը ս/թ մայիսի 24-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես են եկել դատապարտյալների առջև:
  8. 26.05.2017թ. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում շախմատիստ, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին շախմատի միաժամանակյա խաղ է անցկացրել 20 դատապարտյալների հետ, որոնց թվում էին նաև Լեհաստանի, Ռումինիայի, Իրանի և այլ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազատազրկված անձինք:
  9. 01.06.2017թ. երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ անցկացվել է տոնական միջոցառում կին դատապարտյալների և նրանց այցելած երեխաների համար:
  10. ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացրել է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն»,  «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ»  դասընթացներ, որոնց մասնակցում են 27 դատապարտյալներ:
  11. Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին` ծիսական տոնակատարություններ:
  12. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  13. «IRZ»միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի հետ առկա համագործակցության շրջանակներում 2017թ-ի մայիսի 4-ից 5-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում կայացել է հիմնադրամի և Քրեակատարողական ծառայության համատեղ սեմինարը քրեակատարողական հիմնարկներում միջազգային չափորոշիչների տեսանկյունից գործնական հարցերի առարկայական քննարկման վերաբերյալ: Ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն ծառայողների վերապատրաստման նմանօրինակ համագործակցությունը շարունակական դարձնելու ուղղությամբ:
  14. 2015թ. հոկտեմբերի 16-ին Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների կողմից «ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին» միջպետական համաձայնագրի շրջանակներում խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել ս/թ. մայիսի 11-12-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ ուղղությունների, ընդունվել են նաև մի շարք որոշումներ, ինչպիսիք են` ԱՊՀ անդամ-պետությունների պենիտենցիար ծառայությունների համագործակցության արդի ձևաչափերը սահմանելու, Խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առկա հիմնախնդիրների նախնական քննարկման նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու, ԱՊՀ ճյուղային մարմինների հետ համագործակցելու, ազատազրկման դատապարտված անձանց փոխանակման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև կարևորություն ներկայացնող այլ ուղղություններով:

Խորհրդի անդամ երկրների ղեկավարների միաձայն որոշմամբ Խորհրդի համանախագահ է ընտրվել ՀՀ պատվիրակության ղեկավար, քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը, ում առաջարկով որոշում է կայացվել 2018թ. Խորհրդի հերթական նիստն անցկացնել ՀՀ-ում:

Ակնկալվում է, որ ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի շրջանակներում համագործակցությունն իրատեսական հնարավորություններ կստեղծի օրենսդրության կատարելագործման, առաջավոր փորձի ուսումնասիրման, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների ուսումնական հաստատություններում ՀՀ քրեակատարողական ծառայողների ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման ուղղությամբ, որպիսի հնարավորություններն առաջիկայում կքննարկվի խորհրդի ղեկավարի կողմից ստեղծված փորձագետների աշխատանքային խմբում:

  1. ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

Քրեակատարողական համակարգի թիրախային ոլորտներում լուծումներ պահանջող հիմնախնդիրներն ամփոփվել են համակարգի ռազմավարական զարգացման մի շարք փաստաթղթերում, մասնավորապես՝ «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների 2016-2018 թվականների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 2015թ. դեկտեմբերի 30-ի թիվ 653-Ա հրամանում, «ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստելու մասին» 2017թ. հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշմամբ հաստատված գերակա խնդիրների 128 և 129 կետերում, ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 483-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 14-ից 20-րդ կետերում, ՀՀ կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագրում, ինչպես նաև «ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների  ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հիշյալ փաստաթղթերում, ի թիվս կարևորություն ներկայացնող այլ ուղղությունների, առանձնահատուկ տեղ են գրավել նաև անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովման, պատշաճ բժշկական ծառայությունների ներդրման, որակյալ սննդով ապահովելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարելավման հիմնախնդիրները:

Ներկայացված ուղղություններով ծառայության կողմից պլանավորվել և իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես.

  1. Քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմաններիբարելավման անհրաժեշտության մասին հիշատակվել է ինչպես 3-ամյա ծրագրում, այնպես էլ 20-ամյա ծրագրի նախագծում՝ նշելով, որ անհրաժեշտ է 2018-2022թթ-ների ընթացքում իրականացնել ծառայողների բնակարանային ապահովման կարիքների գնահատում, համապատասխան ծրագրի մշակում, քրեակատարողական ծառայողների աշխատավարձերի բարձրացում օրենքով ներդրված վարձատրության միասնական համակարգի շրջանակում: Բացի ֆինանսական խնդիրներից, քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբերի կադրային հոսունությանը նպաստում է նաև հաստիքային միավորների անհամաչափությունը, որն էլ իր հերթին հանգեցնում է անհարկի աշխատանքային ծանրաբեռնվածության և դժգոհությունների: Խնդիրը որոշակիորեն մեղմելու և կրտսեր խմբի հաստիքայի միավորների հոսունությունը կանխելու նպատակով 2016-2017թթ-ների ընթացքում ծառայության նախաձեռնությամբ հիմնարկների շուրջ 200 կրտսեր խմբի հաստիքային միավորներ վերակազմակերպվել են սպայական հաստիքների, ինչը ենթադրում է թե՛ աշխատավարձի էական բարձրացում, թե՛ հաստիքային համալրվածության ապահովում և թե՛ կոռուպցիոն երևույթների կանխարգելում:
  2. Քրեակատարողական համակարգը որակյալ կադրերով համալրելու, ինչպես նաև ծառայողների սոցիալական պայմանները բարելավելու տեսլականի  շրջանակներում 2017թ-ին նախատեսվում է շարունակաբար ընդլայնել համակարգում քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտիսահմանները՝ դրանք տարածելով քրեակատարողական ծառայողի ուղղակի մասնագիտական  գործառույթներ չիրականացնող ստորաբաժանումների վրա: Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի նախ մասնագիտական գործառույթ չիրականացնող ստորաբաժանումներում ծառայության ընդունել համանման բնագավառներում հարուստ մասնագիտական փորձ ունեցող 30 տարեկանից բարձր անձանց («Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն ծառայության ընդունելու տարիքային ստորին շեմը 30 տարեկանն է) և բացի այդ որոշակիորեն բարելավել զինվորական կենսաթոշակի իրավունք ստացած անձանց սոցիալական պայմանները՝ հնարավորություն ընձեռելով օրենքով սահմանված կարգով աշխատավարձի հետ զուգահեռ ձևակերպել նաև երկարամյա ծառայության կենսաթոշակ:
  3. Իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների զբաղվածություննապահովելու արդյունավետ միջոց է հանդիսանում քրեակատարողական հիմնարկներում արտադրական միավորումների հիմնադրումը, որի համար անհրաժեշտ է ակտիվացնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի գործունեությունը: Ծառայության կողմից ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպման և արտադրանքի իրացման փորձը: Հետևաբար, անհրաժեշտ է քննարկել բիզնես միջավայրի համար առողջ պայմաններ ստեղծելու իրավակազմակերպչական հնարավորություններ (այդ թվում՝ հարկային արտոնություններ)  քրեակատարողական հիմնարկներում արտադրության հիմնումը հնարավորինս գրավիչ դարձնելու ուղղությամբ, որի արդյունքում լուծում կտրվի ինչպես անազատության մեջ պահվող անձանց օգտակար և վարձատրելի զբաղվածության, այնպես էլ արտադրանքի իրացման հիմնախնդիրներին: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը հովանավորում է քրեակատարողական հիմնարկներում արտադրության կազմակերպումը և իրացումը՝ մրցույթների ժամանակ նախապատվություն տալով քրեակատարողական հիմնարկներում արտադրված ապրանքներին (ՌԴ կառավարության 2014թ. հուլիսի 14-ի թիվ 649 որոշում): Իսկ Բելառուսի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում արտադրված ապրանքների գնման գործընթացն իրականացվում է առանց գնումների մասին սահմանված ընթացակարգի («Պետական գնումների մասին» ԲՀ օրենք, ԲՀ կառավարության 2012թ. մարտի 15-ի թիվ 229 որոշում):
  4. Ինովացիոն ծրագրերի ներդրման հրամայականով պայմանավորված` ներկայումս քննարկվում են քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող մի շարք գործառույթներ (մասնավորապես՝ սննդի ապահովման, բուժսպասարկման և այլն) մասնավոր հատվածին պատվիրարկելու (outsourcing) հնարավորությունները:

Հարկ է նշել, որ վրացական կողմի փորձի ուսումնասիրության նպատակով քրեակատարողական ծառայության կողմից առաջարկվել է առաջիկայում կայանալիք հայ-վրացական իրավական ֆորումի հերթական նիստի շրջանակներում քննարկել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի ապահովման գործառույթը մասնավոր հատվածի կողմից իրականացնելու իրավա-կազմակերպչական առանձնահատկություններն ու մոնիթորինգն ամբողջ ծավալով Վրաստանի Հանրապետությունում իրականացնելու հնարավորությունները:

Բացի այդ, քրեակատարո­ղական հիմնարկներում բժշկական ծառայու­թյունների արդիա­կանացման հայեցա­կարգի շրջանակում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում բժշկական ծառայությունների մատուցումը մասնավոր հատվածին փոխանցելու նպատակով ներկայումս համապատասխան քննարկումներ են իրականացվում համապատասխան ընկերության կողմից ներկայացված ««Դատապարտյալների հիվանդանոց» բժշկական հաստատության հիմնում և շահագործում» ներդրումային ծրագրի շրջանակներում:

  1. Քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային կառավարման գործիքակազմ ներդնելու նպատակով ծառայության և VXsoft ընկերության մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ավարտին է հասցվել e-Penitentiary էլեկտրոնային կառավարման ժամանակակից ծրագրային համակարգը («Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստր»), որն աննախադեպ է իր մասշտաբով և տեխնիկական հնարավորություններով, քանի որ այն գրեթե ամբողջությամբ ներառում է կալանավորված անձանց և դատապարտյալների առնչությամբ օրենսդրությամբ իրականացվող գրեթե բոլոր գործառույթների և  անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ:

Բացի այդ, համակարգն ամբողջությամբ շահագործելու համար անհրաժեշտ է ստեղծել նաև կորպորատիվ ցանց՝ ՔԿՎ կենտրոնական մարմնի և  12 քրեակատարողական հիմնարկների միջև լոկալ ցանցային ապահովումն իրականացնելու համար, ինչը, ելնելով e-Penitentiary էլեկտրոնային համակարգի տրամաբանությունից, հնարավոր չէ պիլոտային եղանակով իրականացնել մի քանի ՔԿՀ-ներում:

Հիշյալ հեռանկարային ծրագրի իրականացման, 12 քրեակատարողական հիմնարկների ամենօրյա գործունեության թիրախային ոլորտներն առցանց վերահսկելու (հանձնուքների ընդունման, կարճատև տեսակցությունների անցկացման, բնակելի գոտի մուտք գործող անձանց անձնական իրերի պահեստարանների և այլն), ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ծառայությունում, կրկին տնտեսված միջոցների հաշվին, քննարկվում է «Օպերատիվ կառավարման կենտրոն» ստեղծելու հնարավորությունները, որի համար արդեն իսկ կազմակերպված գնման ընթացակարգի արդյունքում ձեռք են բերվելու համապատասխան տեխնիկական միջոցներ: