Պաշտոնական

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջև անցկացվել է ֆուտբոլի առաջնություն

հոկտեմբերի 17, 2024

Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումների շրջանակում Ծառայության կողմից կազմակերպվել էր ֆուտբոլի եռօրյա առաջնություն «Վարդաշեն», «Սևան», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների միջև։ 

Առաջնության բոլոր փուլերում խաղադաշտում ընթացել է անզիջում պայքար․ արդյունքում ստացվել են դիտարժան և գոլառատ հանդիպումներ։ 

Խաղերին հետևել են և թիմերին երկրպագել Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, քրեակատարողական հիմնարկների պետեր, Ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկների աշխատակազմի ներկայացուցիչներ։

Համառ պայքարում եզրափակիչ դուրս եկած «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների հավաքականների հանդիպման արդյունքում հաղթանակ են տարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները։ 

Եզրափակչի ավարտին Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ակտիվ խաղ ցուցաբերելու և հանդիսատեսին տպավորիչ պահեր պարգևելու համար, երկու թիմերի խաղացողներին հանձնել է պատվոգրեր, իսկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի թիմին շնորհել է նաև Քրեակատարողական ծառայության կազմավորման 105-ամյակին նվիրված ֆուտբոլի գավաթը։