Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ կազմակերպվում են ծառայողական պարապմունքներ

մարտի 04, 2025

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների գործառութային պարտականությունների առավել պատշաճ կատարման, ինչպես նաև վերջիններիս մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով բոլոր քրեակատարողական հիմնարկներում անցկացվում են ծառայողական պարապմունքներ։ 

Պարապմունքները վարում են հիմնարկների պետերի անվտանգության ապահովման ոլորտը համակարգող տեղակալները և նույն ստորաբաժանման ղեկավարները։ Նրանց գլխավորությամբ ծառայողներն ուսումնասիրում և քննարկում են ծառայության ժամանակ գործնականում առաջացող խնդրահարույց իրավիճակները, որոնց վերաբերյալ վերջիններիս ցուցաբերվում է մեթոդական օգնություն, տրվում են նաև պարզաբանումներ։

Հերթական ծառայողական պարապմունքն այս անգամ անցկացվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որը վարել են հիմնարկի պետի տեղակալ Արտակ Մաքունցը և անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ջհանգիրյանը։