Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները կատարելագործում են ինքնաձիգի կիրառման իրենց հմտությունները
օգոստոսի 21, 2025
ՀՀ արդարադատության և պաշտպանության նախարարությունների համագործակցության արդյունքում օգոստոսի 18-ից 21-ը ԶՈՒ զորավարժադաշտերում անցկացվել են քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողների հրաձգության գործնական պարապմունքներ:
Պաշտպանության նախարարության հրահանգիչների գլխավորությամբ քրեակատարողական ծառայողները ծանոթացել են արդի մարտավարական մեթոդներին և ձևերին, կատարելագործել են «Կալաշնիկով» ինքնաձիգի կիրառման իրենց հմտությունները։ Պաշտպանության նախարարությունը պարապմունքների համար հատկացրել է նաև զինամթերքն ու անհրաժեշտ հանդերձանքը և կազմակերպել անվտանգության ու բժշկական ապահովման հարցերը։
Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների հրաձգության գործնական պարապմունքները ԶՈՒ զորավարժադաշտերում կրելու են շարունակական բնույթ: