Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները մասնակցել են հրաձգության գործնական պարապմունքներին

մայիսի 15, 2025

ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները մասնակցել են հրաձգության գործնական պարապմունքների, որոնք կազմակերպվել էին ՀՀ արդարադատության և պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ ԶՈՒ զորավարժադաշտերում։

Պաշտպանության նախարարության հրահանգիչների գլխավորությամբ քրեակատարողական ծառայողները ծանոթացել են արդի մարտավարական մեթոդներին և ձևերին, կատարելագործել են «Կալաշնիկով» ինքնաձիգի կիրառման իրենց հմտությունները։ Պաշտպանության նախարարությունը պարապմունքների համար հատկացրել էր նաև զինամթերքն ու անհրաժեշտ հանդերձանքը և կազմակերպել անվտանգության ու բժշկական ապահովման հարցերը։

Քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների հրաձգության գործնական պարապմունքները ԶՈՒ զորավարժադաշտերում իրականացվելու են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ։