Մշակութային

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել է բանախոսություն՝ նվիրված Հովհաննես Թումանյանի կյանքին և հարուստ ստեղծագործական ուղուն

հոկտեմբերի 23, 2025

Հովհաննես Թումանյանի թանգարանի գիտաշխատող Սուսաննա Ադամյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց հետ անցկացրել է յուրահատուկ հանդիպում՝ նվիրված հայ ժողովրդի մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կյանքին, ընտանիքի պատմությանը և հարուստ ստեղծագործական ժառանգությանը։ Միջոցառմանն առցանց միացել են նաև մյուս քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք։

Իր ժողովրդի ճակատագրով մտահոգ քաղաքացի, հասարակական գործիչ, ազգային արժեքների նվիրյալ Թումանյանը նորովի է բացահայտվել ներկաների համար։ Ազատությունից զրկված անձինք մեծ հետաքրքրությամբ հետևել են նրա կյանքի և գործունեության անհայտ էջերին՝ վերագնահատելով բանաստեղծի մարդկային ու ստեղծագործական աշխարհը։