Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էին մարզական հերթական միջոցառումները
մարտի 01, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մեկամսյա մարզումներից հետո սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից իրականացվել էր հերթական մարզական միջոցառումը՝ սեղանի թենիսի առաջնություն դատապարտյալների շրջանում: Միջոցառման ընթացքում 10 դատապարտյալ բավականին մեծ ոգևորությամբ պայքարել է՝ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Առաջնության 1-ին երեք տեղերն զբաղեցրած դատապարտյալները հիմնարկի վարչակազմի կողմից արժանացել են խրախուսական խոսքերի, որում հատկապես կարևորվել է անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ մրջոցառումների իրականացումը:
ՀՀ ԱՆ «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում ևս սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ, ինչպես նաև «Աբովյան» ՔԿՀ-ում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների անմիջական մասնակցությամբ կազմակերպվել էին սեղանի թենիսի մրցաշարեր։
Ազատազրկված անձինք մրցաշարերի ավարտին իրենց շնորհակալությունն են հայտնել հիմնարկների վարչակազմերին և կազմակերպիչներին՝ նշելով, որ յուրաքանչյուր նման միջոցառում ոգևորությամբ է ընդունվում իրենց կողմից, և որ այդ միջոցառումները նպաստում են ոչ միայն առողջ կենսակերպին, այլ նաև տրամադրում են իրենց զգալ լիարժեք և հաղթահարել կյանքի՝ այդ փուլի դժվարությունները։