Հոգևոր
Քրեակատարողական հիմնարկներում նշվել է խաղողօրհնեքի տոնը
օգոստոսի 16, 2021
Օգոստոսի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդ՝ Ս․ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգը։
Ս․ Մարիամ Աստվածածնի տոնը նշվել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների կրոնական անկյուններում։ Հիմնարկների հոգևոր հովիվները հավաքվածներին նախապես ներկայացրել են Մայր եկեղեցու հինգ տաղավար տոները, ներկայացրել օրվա խորհուրդը և պատմությունը, հորդորել նրանց ապրել աղոթքներով, քանզի հատկապես այդ օրը բոլորի տոնն է, և պիտի գոհանան Աստծուց տրված բերքի ու բարիքների համար։ Տերունական աղոթքից հետո օրհնված խաղողը բաժանվել ներկաներին։