Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն աշխատանքները

մայիսի 06, 2017

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են ընթանալ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

Այս գործողությունների շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվեցին դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներ:

Նշենք, որ համապատասխան ընկերության մասնագետների կողմից բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների դեզինսեկցիոն և դեզինֆեկցիոն միջոցառումներն իրականացվում են բոլոր քրեակատարողական հիմնարկներում և կրում են մշտական բնույթ: