Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել բարեկարգման և վերանորոգման աշխատանքներ
ապրիլի 29, 2025
Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են վերանորոգման, ներքին հարդարման և շինբարեկարգման աշխատանքները՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի արժանապատիվ և անվտանգ պայմաններ ազատազրկված անձանց համար՝ կարևորելով նաև միջազգային չափանիշները:
Այդպիսի աշխատանքներ իրականացվել և իրականացվում են նաև ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Վերանորոգվել են հիմնարկի խցերը, սանհանգույցները, իրականացվել են նաև կարանտինային մասնաշենքի, երկարատև և կարճատև տեսակցությունների, պատժախցերի, քննչական գործողությունների համար նախատեսված սենյակների վերանորոգման աշխատանքներ:
Վերանորոգումներն իրականացվում են նաև քրեակատարողական հիմնարկում վճարովի աշխատանքներում ներգրավված դատապարտյալների ուժերով:
Քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման և շինարարական աշխատանքները կրում են շարունակական բնույթ: