Մշակութային
Քրեակատարողական հիմնարկում ձևավորվեց մշակութային ինքնագործ միավորում
մարտի 13, 2019
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների առաջարկով, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Վ․ Առաքելյանի որոշմամբ կազմավորվեց մշակութային ինքնագործ միավորում, որի անդամները հիմնականում զբաղվում են նկարչությամբ, քանդակագործությամբ և յուրահատուկ ոճի այլ աշխատանքներ ստեղծելով: Նախաձեռնության առաջնային նպատակն է բացահայտել և զարգացնել ստեղծագործական ձիրք ունեցող դատապարտյալների ունակություններն ու հմտությունները, արվեստի տարատեսակ միջոցներով առավել հաղորդակից դարձնել գեղեցիկին և այդ գեղեցիկի միջոցով հնարավորություն տալ նրանց ինքնարտահայտվելու։
Նախատեսված է հետագայում կազմակերպել նաև ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ինքնագործ միավորման անդամների աշխատանքները: