Կրթական

Քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների համատեղ վերապատրաստման դասընթաց

հուլիսի 06, 2021

2021 թվականի հուլիսի 2-ին Պրոբացիայի ծառայությունում  իրականացվել է պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստման դասընթաց՝ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատվելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման թեմայով: Վերապատրաստման դասընթացի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրի 44-րդ կետի ապահովումն էր, որով նախատեսվում  է, որ Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների արդյունավետ համագործակցության մեխանիզմների ներդրման շրջանակներում անցկացվեն համատեղ վերապատրաստումներ:

Վերապատրաստումը նախատեսված էր Հայաստանի Հանրապետության պրոբացիայի և քրեակատարողական ծառայություններին աջակցելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց ռազմավարական նպատակների իրագործման ու առաջադեմ միջազգային փորձի կիրառման գործում։

Վերապատրաստման դասընթացը վարում էին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանը և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը: 

Դասընթացը իրականացավ հիբրիդ՝ լսարանային և առցանց եղանակով, որին ներկա էին Պրոբացիայի ծառայության և Քրեակատարողական ծառայության աշխատակիցները, իսկ առցանց եղանակով իրենց մասնակցությունն էին ապահովում Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի ծառայողները և Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները: 

Հանդիպումն ամփոփվեց լսարանային և առցանց եղանակով ակտիվ հարց ու պատասխան ձևաչափով։