Հոգևոր
Քրիստոսի պայծառակերպությանը նվիրված միջոցառում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
հուլիսի 17, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ հուլիսի 16-ին կազմակերպվել է Քրիստոսի պայծառակերպությանը՝ Վարդավառին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել հիմնարկի աշխատակազմի ներկայացուցիչներ, ազատազրկված անձինք և հոգևոր հայր Տեր Արսեն քահանա Համբարձումյանը։ Ցուցադրվել է «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Վարդավառ» վավերագրական ֆիլմը, որն հագեցած է տոնի մասին պատմող ծիսակարգերով, երգերով ու ավանդազրույցներով։ Մինչ ֆիլմի ցուցադրումը, Տեր Արսեն քահանան ներկայացրել է տոնի պատմական ծագումը, եկեղեցական մեկնաբանությունն ու խորհուրդը։