Մշակութային

«Ֆրիտյոֆ Նանսեն՝ Աշխարհի խիղճը»․ ֆիլմի ցուցադրություն «Աբովյան» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում

հունիսի 14, 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում ցուցադրվել է գիտնական, բևեռախույզ, մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված «Ֆրիտյոֆ Նանսեն՝ Աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմը։ 

Ցուցադրության համար հիմնարկներ են այցելել Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը և թանգարանի աշխատակից Հայարփի Խաչատրյանը։ Ֆիլմում Ֆելիքս Բախչինյանը ներկայացնում է Նանսենի անձնուրաց գործունեությունը Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին օգնելու համար, խոսվում է նաև Նանսենի մեծ սիրո մասին Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ։

Հյուրերը Նանսենի կյանքի և գործունեության մասին գրքեր են նվիրաբերել «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների գրադարաններին։

Ավարտին ազատազրկված անձինք իրենց երախտիքի խոսքն են հայտնել՝ հայ ժողովրդի մեծ բարեկամ Նանսենի կյանքով իրենց օրը լցնելու համար։