Ֆրունզե Դովլաթյանի «Ապրեցեք երկար» ֆիլմը ցուցադրվել է ազատազրկված կանանց համար
մարտի 20, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել էր հերթական մշակութային միջոցառումը՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանին։
Ներկաների համար նախ ցուցադրվել է ռեժիսորի կյանքի և ստեղծագործության մասին պատմող վավերագրական ֆիլմ, այնուհետ ներկայացվել է նրա «Ապրեցեք երկար» գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված 1979 թվականին, որի սցենարի վրա ռեժիսորի հետ աշխատել է հայ արձակագիր, սցենարիստ Շահեն Թաթիկյանը։
Ազատազրկված կանանց հետաքրքրել են նաև Ֆր․ Դովլաթյանի նկարահանած այլ ֆիլմեր, որոնք մեծ դեր ու նշանակություն են ունեցել հայ կինոյի պատմության մեջ, հատկապես 1965 թվականին նկարահանած «Բարև, ես եմ» ֆիլմը։ Նրանց ցանկությամբ և խնդրանքով հիմնարկում կշարունակվի ռեժիսորի ֆիլմերի ցուցադրումը։